Կրոկեմբուշ շոկոլադով

Բաղադրությունը

  • ջուր – 250 մլ
  • կարագ – 200 գր
  • աղ – 1 պտղունց
  • շաքարավազ – 215 գր
  • ալյուր – 150 գր
  • ձու – 5 հատ
  • կաթ – 300 մլ
  • օսլա (крахмал) եգիպտացորենի – 30 գր
  • սուրճ սև – 15 հատիկ
  • սերուցք 30-35% յուղայնությամբ – 350 մլ
  • շոկոլադ սև – 200 գր

Պատրաստման եղանակը

Պատրաստում ենք խմորը: 100 գր կարագը խորանարդաձև կտրատում ենք, ամանի մեջ լցնում ենք ջուրը, 15 գր շաքարավազը, աղն ու կարագը և մարմանդ կրակին տաքացնում: Այնուհետև ավելացնում ենք ալյուրն ու խմոր ստանում:Այնուհետև հատ առ հատ ավելացնում ենք 5 ձուն` յուրաքանչյուրից հետո լավ խառնելով: Խմորը լցնում ենք խոհարարական պարկի մեջ. որի օգնությամբ յուղաթղթապատ ձևամանի մեջ փոքր շրջաններ ենք ձևավորում: Թխում ենք նախօրոք 200 աստիճան տաքացրած ջեռոցում 15 րոպե: Հանում ենք ջեռոցից և թողնում, որ խմորները սառչեն:Պատրաստում ենք կրեմը: Կաթսայի մեջ լցնում ենք կաթը, 50 գր շաքարավազը, սուրճը և դնում ենք մարմանդ կրակին: Եռացնում ենք և 10 րոպե թողնում, որ սառչի: 50 գր շաքարավազը և վանիլինը լավ խառնում ենք, լցնում կրեմի մեջ և դնում ենք մարմանդ կրակին: Օսլան խառնում ենք 2 ճ/գդ կաթի հետ և զանգվածը լցնում կրեմի մեջ: Այնուհետև ավելացնում ենք 50 գր կարագը , խառնում և զանգվածը վերցնում ենք կրակից:Կրեմն անցկացնում ենք մաղով, ինչից հետո հարում ենք 200 մլ սերուցքը և լցնում կրեմի մեջ:Խմորների տակից փոքր անցքեր ենք բացում և կրեմը լցնում մեջը:Պատրաստում ենք ջնարակը: 150 մլ սերուցքը, շոկոլադը և 50 գր կարագը մարմանդ կրակին տաքացնում ենք, ինչից հետո խմորները զգուշությամբ թաթախում ենք ջնարակի մեջ և բրգաձև շարում ափսեյի մեջ:100 գր շաքարավազը լցնում ենք թավայի մեջ և տաքացնում: Կարամելը մի փոքր սառելուց հետո թելանման ձգվում է, ինչով էլ անմիջապես զարդարում ենք կրոկեմբուշները:

Popular

Plane landing on the sea
What Disney princesses would look like in 2016
Armenian Photographer’s Stunning Street Photography reveals life in Russia: Part 1
9 Comic Strips That Prove Women Actually Use Magic
The Invisible Force That Warps What You Read in the News
9 Truthful Cartoons About the Differences Between Female and Male Friendships
17 Beauty Tricks That Will Make Every Woman’s Life Easier
9 Everyday Things You’re Doing Wrong
12 Myths That Movies Made Us Believe

Վերջին նյութերը

Չտեսնված համեղ տնական ՀԱԼՎԱ. Համեմատելուց հետո այլևս չեք գնի և կպատրաստեք միայն այս հեշտ բաղադրատոմսով
Պատրաստում ենք ՌաՖաելլո. Անչափ համեղ և էժան
Պատրաստում ենք տնական ՆՈՒՏԵԼԼԱ՝ առանց վնասակար հավելումների. երեխաներս շատ գոհ են, ես՝ նույնպես
Արագ պիցցա թավայի մեջ
Պիրոգ «Բասբուսա»
Ինչպես ելակով աղցան պատրաստել
Օրվա բաղադրատոմս. ամերիկյան պանքեյք
Առավոտյան նախաճաշ. ջեռոցում թխված պանրով հաց
Ինչպես պատրաստել հիանալի շերտավոր պիրոգ. հաղարջի միջուկով հյուսք