Բաղադրությունը
- ձու – 4 հատ
- կարտոֆիլ – 5 հատ
- բուսայուղ – 1թ/գդ
- թթվասեր – 125մլ
- սոխ – 1 գլուխ
- պանիր ֆետա – 100գր
- պանիր քերած – 50գր
- լոլիկ – 2 հատ
- աղ
- պղպեղ սև
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը լվանալ, մաքրել, կտրատել կլոր շերտերով, ապա տեղադրել բուսայուղով պատված կլոր տապակի մեջ և համեմել աղ և պղպեղով:Ձուն լավ հարել, ավելացնել թթվասերը, շրջանակներով կտրատված սոխը, ֆետտա պանիրը, ինչպես նաև քերած պանիրը: Լավ խառնել ստացված զանգվածը: Սոուսը լցնել կարտոֆիլի վրա, ապա շարել շրջանակաձև կտրատված լոլիկը:Եփել ջեռոցում 40րոպե 175-180աստիճանում:
