Բաղադրությունը
- դդմիկ – 1 հատ
- ձու – 1-2 հատ
- կեֆիր – 100 մլ
- ալյուր – ըստ ճաշակի
- աղ – ըստ ճաշակի
- պղպեղ սև – ըստ ճաշակի
- սխտոր – ըստ ճաշակի
- բուսայուղ – ըստ ճաշակի
Թթվասերային սոուսի համար՝
- մաղադանոս – մի քանի ճյուղ
- սամիթ – մի քանի ճյուղ
- ռեհան – մի քանի ճյուղ
- թթվասեր – ըստ ճաշակի
- աղ – ըստ ճաշակի
- սխտոր – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Դդմիկները կեղևազատում ենք և առավելագույնը 1 սմ բարակ շերտերով կտրատում։ Բարակ շերտերով ենք կտրատում, որպեսզի շուտ տապակվեն։Աղ և պղպեղ ենք անում, կարող ենք նաև մի քանի պճեղ սխտոր ճզմել, լավ խառնում ենք։Ձվերն ու աղը մեկ այլ ամանի մեջ ենք լցնում և տրորում, ավելացնում ենք 0,5 բաժակ կեֆիրը (եթե կեֆիր չկա, կարող ենք խառնուրդը ջրով, գարեջրով կամ կաթով պատրաստել)։ Ավելացնում ենք ալյուրը (պետք է այնքան ալյուր լցնել, որ ըմպելի յոգուրտի կազմության լինի)։Կտրատած դդմիկները սկզբում ալյուրի մեջ ենք թաթախում, այնուհետև պատրաստված խառնուրդի: Լցնում ենք բուսայուղապատ թավայի մեջ և 2 կողմից տապակում։ Եթե խառնուրդն ընթացքում թանձրանում է, ապա կարող ենք դդմիկների արտազատած հյութով ջրիկացնել, կամ կեֆիր ավելացնել։ Եթե վերջում խառնուրդն ավելանա, ապա կարող ենք առանձին տապակել դրանք։Այս նախուտեստի համար կարող ենք թթվասերային սոուս պատրաստել. մաղադանոսը, սամիթը և մի քիչ ռեհանը կտրատում ենք, ավելացնում ենք ճզմած սխտորն ու աղը, խառնում ենք։ Վրան թթվասեր ենք լցնում և սոուսը պատրաստ է։
