Բաղադրությունը
- բարակ լավաշ
- ավոկադո- 1հատ
- լոլիկ- 1հատ
- կանաչ պղպեղ – 1 հատ
- պանիր կաթնաշոռային, սերուցքային- 50 գ
Պատրաստման եղանակը
Լոլիկը կտրատեք խորանարդիկների: Ավոկադոն նույնպես կտրեք խորանարդիկների, ցանկալի է հավասարաչափ:Կտրատած մթերքները լցրեք թասի մեջ, ավելացրեք պանիրը: Լավ խառնեք:Լավաշից շրջան կտրեք: Պղպեղը կտրեք շրջանակներով:Լավաշի կենտրոնում լցնում ենք աղցանը: Լավաշի եզրագծերը զգուշորեն հավաքում ենք և «ամրացնում» պղպեղի շրջանակով: Այնուհետև լավաշի ծայրերը մի փոքր բացում ենք և լցոնում աղցանով: Նվերը պատրաստ է: Մատուցելուց առաջ կարող եք զարդարել նաև կանաչիով:
