Բաղադրությունը
Շերտերի համար՝
- կարագ – 100 գր
- ալյուր – 400 գր
- թթվասեր – 60 գր
- մեղր – 75 գր
- շաքարավազ – 180 գր
- սոդա – 0.5 թ/գդ
Կրեմի համար՝
- շաքարավազ – 4 ճ/գդ
- թթվասեր – 600 գր
- վանիլին – 15 գր
Պատրաստման եղանակը
Կարագը գոլորշու վրա հալեցնում ենք, ավելացնում ենք շաքարավազը և մեղրը և 4 րոպե տաքացնում: Այնուհետև լցնում ենք սոդայի հետ մաղած 200 գր ալյուրն ու թթվասերը, լավ խառնում ենք և 1 րոպե եփում:Այնուհետև ավելացնում ենք մնացած մաղած ալյուրը, խմոր հունցում և մի փոքր թողնում հանգստանա:Այս ամենից հետո խմորը 8 գնդերի ենք բաժանում:Այնուհետև բոլոր շերտերը գրտնակում ենք, ծայրերը հավասարեցնում, դնում յուղաթղթապատ ձևամանի մեջ և թխում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 3-5 րոպե:Այսպիսի շերտեր ենք ստանում:Պատրաստում ենք կրեմը: Թթվասերը, շաքարավազն ու վանիլինը լավ հարում ենք, և քսում շերտերին:Այս ամենից հետո կրեմապատում ենք ողջ տորթն ու զարդարում խմորի մնացորդներով:Համեղ մեղրով տորթ է ստացվում:
