Բաղադրությունը
- հավի փափկամիս – 500 գր
- սոխ – 1 գլուխ
- տաքդեղ – 1 հատ
- գազար – 1 հատ
- լոլիկի մածուկ – 2 ճ/գդ
- կետչուպ – 2 թ/գդ
- աղ – ըստ ճաշակի
- պղպեղ սև – ըստ ճաշակի
- բուսայուղ
Պատրաստման եղանակը
Հավի փափկամիսը սառը ջրի մեջ լվանում ենք և ոչ մեծ կտորներով կտրատում։ Սոխը մաքրում ենք և բարակ օղակաձև կտրատում։Լցնում ենք նախապես տաքացրած թավայի մեջ և թույլ կրակի վրա տապակում ենք։ Հյութեղ, բուրավետ և գեղեցիկ սոուս ստանալու համար տապակելու մթերքները` սոխը. գազարն ու տաքդեղը ավելի լավ է բարակ երկարավուն ձողաձև կտրատենք։ Գազարն ավելի լավ է կորեական գազարի քերիչով անցկացնենք, այդպես այն ավելի շուտ կտապակվի և ավելի գեղեցիկ կլինի։ Սոխը տապակելուց 3 րոպե հետո ավելացնում ենք քերած գազարը։ Նախքան հավը ավելացնելը գազարն ու սոխը պետք է լավ տապակենք, որպեսզի հավն իր մեջ ներծծի տապակված բանջարեղենի համը։Տաքդեղը բարակ ձողիկներով կտրատում ենք։Գազարի ու սոխի զանգվածին ենք ավելացնում հավի կտորները, լավ խառնում ենք և 5 րոպե հետո ավելացնում ենք տաքդեղը։Ոչ մեծ տարայի մեջ ենք լցնում լոլիկի մածուկը, կետչուպը, աղը և պղպեղը։ Գդալով խառնում ենք այնքան մինչև համասեռ զանգված ստանանք։Երբ հավի փափկամիսը ոսկեգույն երանգ ստանա, խառնուրդը կլցնենք վրան, կավելացնենք 2 բաժակ սառը ջուր, կլցնենք աղը, պղպեղը և մնացած համեմունքները և կաթսան կդնենք ուժեղ կրակի վրա։Երբ գուլյաշը սկսում է եռալ, կրակի տակը իջեցնում ենք, վրան կափարիչ դնում և 15 րոպե շոգեխաշում։ Մի քանի անգամ կափարիչը բացում ենք և գուլյաշը խառնում։ Եթե աղի կարիք կա, աղ ենք ավելացնում։ Պատրաստի ուտեստը ավելի լավ է մատուցել կարտոֆիլի խյուսի կամ մակարոնների հետ։Բարի ախորժակ։
