Բաղադրությունը
- կարտոֆիլ – 1կգ
- ձու – 3 հատ
- սոխ – 1 հատ
- ալյուր – 60գր
- բուսայուղ – 120մլ
- աղ – ըստ ճաշակի
- պղպեղ սև – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլով ալադի պատրաստելու համար մաքրեք կարտոֆիլը, անցկացրեք քերիչով, ապա ավելացրեք ձուն, մանր կտրատված սոխը, ալյուրը, համեմեք աղ և պղպեղով: Լավ խառնեք ստացված զանգվածը:Թավայի մեջ լցրեք մի քիչ բուսայուղ, տաքացրեք այն, ապա դրեք մեկական գդալ ստացված զանգվածից:Տապակեք ալադիները 2 կողմից հավասարաչափ մինչև նուրբ կարմրավուն երանգի ստացումը:Ալադիները կարելի է մատուցել թթվասերի, ինչպես նաև խնձորի կամ դդումի ջեմի հետ:
