Բաղադրությունը
Խմորի համար՝
- խմոր – 400-450 գր (ղադեիֆի)
- կարագ – 150 գր
- ընկույզ – 200-300 գր
Օշարակի համար՝
- շաքարավազ – 160 գր
- ջուր – 160 մլ
- աղ կիտրոնի – 1 ճ/գդ
- հիլ(кардамон) – 0,5 թ/գդ
Պատրաստման եղանակը
Սառեցրած խմորը դնում ենք կաթսայի մեջ և վրան հալեցրած կարագ լցնում:Ձեռքով թեթևակի տրորում ենք, որպեսզի խմորն ամբողջությամբ կարագապատվի:Խմորից մի փոքր մաս վերցնում ենք և փաթաթում մատի վրա:Կտրում ենք:Զգուշությամբ հանում ենք մատի վրայից:Խմորի մեջը պնդուկ կամ ընկույզ ենք դնում (կարող ենք ընկույզը նաև մանրացնել և խառնել մի փոքր դարչինի հետ):Դնում ենք կարագապատ ձևամանի մեջ և թխում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 30-40 րոպե:Պատրաստում ենք օշարակը: Ջրի մեջ լցնում ենք շաքարավազը, հիլն ու աղը և մարմանդ կրակին եփում, մինչև շաքարավազն ամբողջությամբ լուծվի: Օշարակը լցնում ենք տաք Ղադեիֆի վրա:Ահա և վերջ:
