Բաղադրությունը
- վարունգ 1 կգ
- սխտոր 150 գրամ
- սոխ 150 գրամ
- կծու պղպեղ 1 հատ
- սև պղպեղ 5 գրամ
- քացախ
Պատրաստման եղանակը
Վարունգը բարակ օղակներով կտրատել, լավ աղ անել և մի ժամ դնել ծանրության տակ: Լվանալ, ձեռքով թեթևակի սեղմել, դնել ափսի մեջ: Սոխը մանրացնել, մի փոքր տապակել: Ավելացնել կտրատած սխտորը, կծու պղպեղը, աղը, սև պղպեղը, քացախը: Ամբողջը խառնել, մատուցել:
