Բաղադրությունը
- պատրաստի շերտավոր խմոր – 700գր
- ձիթայուղ – 100գր
- սունկ շամպինիոն – 200գր
- կարտոֆիլ – 5 հատ(խաշած)
- սոխ – 2 հատ
- պանիր քերած – 100գր
- ձու – 2 հատ
- պղպեղ սև – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Լվանում, կտրատում և տապակում ենք սունկը ձիթայուղի մեջ, ապա ավելացնում ենք սոխը և տապակում ևս 10 րոպե:Առանձին ամանի մեջ խառնում ենք կտրատված կարտոֆիլը, սև պղպեղը, քերած պանիրն ու տապակած սունկը:Առանձին ամանի մեջ հարում ենք ձուն: Շերտավոր խմորը կտրում ենք ուղղանկոյւնիների տեսքով, ծալում գրպանիկների(кулёк) տեսքով մեջը քսում ենք հարած ձուն և լցնում մեկական գդալ միջուկ:Պատրաստի գրպանիկները շարում ենք տապակի վրա, վրան քսում մնացած հարած ձուն և թխում ջեռոցում 15 րոպե 200աստիճանում:Հանում ենք սնկով գրպանիկները ջեռոցից և մատուցում:
