Բաղադրությունը
- հազարի տերևներ 1 փունջ
- համեմ 0.5 փունջ
- մաղադանոս 0.5 փունջ
- սամիթ 0.5 փունջ
- վարունգ 1 հատ
- կիտրոնի հյութ 1 ճաշի գդալ
- աղ
- սև պղպեղ
- ձեթ
Պատրաստման եղանակը
Հազարն ու կանաչին լավ լվանալ հոսող ջրով: Վարունգը կարելի է կեղևով կտրատել, եթե այն կոշտ չէ: Կտրատած մթերքը լցնել աղցանի ամանի մեջ, ցողել կիտրոնի հյութով և բուսայուղով: Վրան աղ և պղպեղ ցանել, խառնել: Թարմ գարնանային աղցանը պատրաստ է:
