Բաղադրությունը
Ռագուի համար`
- միս տավարի – 1 կգ
- սոխ – 3-4 գլուխ
- գազար – 2 հատ
- ալյուր – 1 ճ/գդ
- լոլիկի մածուկ – 1 թ/գդ
- սոուս վուսթերյան – 1 ճ/գդ
- արգանակ տավարի մսի – 500 մլ (կամ ջուր)
- չաման – 1/2 թ/գդ
- սխտոր – 3 պճեղ
- դափնու տերև (лавровый лист) – 1 հատ
- աղ – ըստ ճաշակի
- շաքարավազ – ըստ ճաշակի
- պղպեղ սև – ըստ ճաշակի
Խմորագնդիկների համար՝
- ալյուր – 110 գր
- փխրեցուցիչ – 1/3 թ/գդ
- բեկոն – 30 գր
- սունկ շամպինիոն – 50 գր
- սոխ – 1/4 ոչ մեծ գլուխ
- աղ – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Պատրաստում ենք ռագուն: Միսը, գազարը խորանարդներով կտրատում ենք, ամեն մի սոխը երկայնակի 6-8 կտորի ենք բաժանում: Հաստ հատակով կաթսայի մեջ ուժեղ կրակին տաքացնում ենք 2 ճ/գդ բուսայուղ, քիչ-քիչ 1-ական րոպեով միսը տապակում և լցնում ենք ափսեի մեջ:Կրակը թուլացնում հասցնում ենք միջին ուժգնության, կաթսայի մեջ ենք լցնում սոխն ու գազարը: Խառնելով տապակում ենք 2-3 րոպե: Ավելացնում ենք լոլիկի մածուկն ու խառնելով տապակում 1 րոպե: Լցնում ենք ալյուրն ու խառնելով տապակում ևս մեկ րոպե: Միսը նորից լցնում ենք կաթսայի մեջ, լցնում արգանակը կամ ջուրը, վուսթերյան սոուսը, չամանը, խոշոր կտրատած սխտորը, դափնու տերևը, աղը, պղպեղն ու շաքարավազը՝ ըստ ճաշակի:Խառնում ենք և ուժեղ կրակի վրա հասցնում եռման: Հետո կրակը թուլացնում ենք մինչև նվազագույնի ու կափարիչը փակած շոգեխաշում 1.5-2.5 ժամ՝ մինչև մսի փափկելը:
Պատրաստում ենք խմորագնդիկները: Կաթսայի մեջ ենք լցնում մանր կտրատած սունկն ու բեկոնը, նաև խմորագնդիկների մնացած բաղադրիչները:Ավելացնում ենք այնքան ջուր, որ կաթսայի միջի պարունակությունը հնարավոր լինի հունցելով խմոր դարձնել ու գնդել:Ստացված խմորից փոքրիկ գնդիկներ ենք պատրաստում:Եփված միսնն ու բանջարեղենը հանում ենք կաթսայից, լցնում ափսեի մեջ, նրբաթիթեղով ծածկում ու տաք պահում: Կաթսայի կրակն ուժեղացնում ենք, որպեսզի սոուսը լավ եռա: Խմորագնդիկները գցում ենք մեջն ու 3-4 րոպե եփում: Միսն ու բանջարեղենը միացնում ենք սոուսին ու խմորագնդիկներին և մատուցում: Այս համեղ ու հագեցնող ռագուն շատ հարմար է ճաշին կամ ընթրիքին ուտելու համար, ուստի եթե դեռ չեք որոշել, թե այսօր ինչ եք եփելու, առանց վարանելու խմորագնիդկներով ռագու պատրաստեք:
