Բաղադրությունը
Շերտերի համար՝
- կիտրոն – 1 հատ
- ալյուր – 640 գր
- շաքարավազ – 200 գր
- կարագ – 200 գր
- փխրեցուցիչ – 18 գր
- ձու – 3 հատ
Կրեմի համար՝
- ջուր – 400 մլ
- օսլա (крахмал) – 3 ճ/գդ
- կարագ – 300 գր
- ձվի դեղնուց – 2 հատ
- կիտրոն – 2 հատ
- շաքարավազ – 400 գր
- Զարդարելու համար՝
- շոկոլադ սև – 25 գր
Պատրաստման եղանակը
Պատրաստում ենք շերտերը: Կարագն ու շաքարավազը լավ հարում ենք, ավելացնում ենք ձվերը, կիտրոնի կեղևն ու լավ հարում ենք: Այնուհետև ավելացնում ենք փխրեցուցիչի հետ մաղած ալյուրը:Ձեռքերով խմոր ենք հունցում, ծածկում պոլիէթիլենային թաղանթով և 3-4 ժամով տեղափոխում ենք սառնարան:Խմորները գրտնակում ենք, և 6 շրջաններ ձևավորում: Այնուհետև շուրաքանչյուր շերտ դնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և թխում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 12-15 րոպե:Պատրաստում ենք կրեմը: Շաքարավազն ու ջուրը մարմանդ կրակին տաքացնում ենք և խառնում այնքան, մինչև շաքարավազը հալչի: Մեկ այլ ամանի մեջ հարում ենք ձվի դեղնուցները, կիտրոնի հյութը, կեղևն ու օսլան և լցնում շաքարավազով զանգվածի մեջ և 2 րոպե եռացնում:Կարագը լավ հարում ենք և կամաց-կամաց լցնում կրեմի մեջ: Կրեմը լավ հարում ենք:Շերտերին կրեմ ենք քսում, դնում իրար վրա, ինչից հետո էլ կրեմապատում ենք ողջ տորթը:Այնուհետև տորթը զարդարում ենք շերտերի փշրանքներով և վրան շոկոլադ քերում:Արդյունքում ստացանք համեղ տորթ :
