Բաղադրությունը
- սմբուկ – 2 հատ
- կաթնաշոռ – 150գր
- պանիր քերած – 100գր
- ընկույզ – 50գր
- սխտոր – 2 հատ
- համեմ – 50գր
- ձիթայուղ – 150գր
- պղպեղ կարմիր – մեկ պտղունց
- աղ
Պատրաստման եղանակը
Կտրատում ենք սմբուկը երկար շերտերով, վրան աղ անում, թողնում 5 րոպե (որպեսզի դառնությունը դուրս գա), ապա լվանում ենք սմբուկի շերտերը աղից, չորացնում և տապակում ձիթայուղի մեջ:Առանձին ամանի մեջ լցնում ենք քերած պանիրը, կաթնաշոռը, ապա ավելացնում ենք մանր կտրատված սխտորը, ընկույզը, համեմը, աղը, կարմիր պղպեղը և խառնում:Սմբուկի տապակած շերտերի վրա դնում ենք մեկական գդալ միջուկ և փաթաթում ռուլետի ձևով:Եվ մեր սմբուկով ռուլետները պատրաստ են:
