Բաղադրությունը
- հավի բուդ – 600 գր (առանց ոսկորի և կաշվի)
- սոխ – 1 գլուխ
- պապրիկա – 1 ճ/գդ
- սխտոր – 2 պճեղ
- սունկ շամպինիոն – 250 գր
- արգանակ հավի մսի – 200 մլ (կամ ջուր)
- թթվասեր – 2 ճ/գդ
- աղ – ըստ ճաշակի
- պղպեղ սև – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Սոխն ու սխտորը մանր կտրատում ենք։ Թավայի մեջ, միջին ուժեղության կրակի վրա 2 ճ/գդ բուսայուղ ենք տաքացնում, ավելացնում ենք սոխն ու սխտորը։ Անընդհատ խառնելով 3-4 րոպե տապակում ենք։ Ավելացնում ենք պապրիկան և ևս 1 րոպե տապակում։Թավայի մեջ ենք լցնում մանր կտրատած հավի բդի փափկամիսը և անընդհատ խառնելով տապակում ենք, մինչև միսը գույնը փոխի։Ավելացնում ենք կտրատած սունկը։Այնուհետև լցնում ենք արգանակը, աղ ու պղպեղ ենք ցանում և 15-20 րոպե շոգեխաշում ենք։ Վերջում ավելացնում ենք թթվասերը։Խառնում ենք, մի քանի րոպե տաքացնում ենք և մատուցում։Ի դեպ, սնկով այս ուտեստը շատ հարմար կլինի մատուցել կարտոֆիլի կամ պաստայի հետ` որպես սոուս:
