Բաղադրությունը
Հիմքի համար՝
- կարտոֆիլ – 300 գր
- կարագ – 50 գր
- սերուցք մինչև 20% յուղայնությամբ – 5 ճ/գդ
- ձու – 1 հատ
- աղ – ըստ ճաշակի
Միջուկի համար՝
- միս տավարի (աղացած) – 500 գր
- սոխ – 150 գր
- լոլիկի մածուկ – 1 ճ/գդ
- սխտոր – 1-2 պճեղ
- աղ – ըստ ճաշակի
- պղպեղ սև – ըստ ճաշակի
- բուսայուղ
- եգիպտացորեն պահածոյացված
- սերուցք մինչև 20% յուղայնությամբ – 5 ճ/գդ
- ձու – 1 հատ
- պանիր – 100 գր
Պատրաստման եղանակը
Պատրաստում ենք միջուկը։ Սոխը մաքրում ենք և մանր կտրատում։ Բուսայուղը թավայի մեջ տաքացնում ենք, ավելացնում ենք սոխը, տապակում ենք մինչև ոսկեգույն դառնա։Ավելացնում ենք ֆարշը, լավ խառնում ենք, և մոտ 20 րոպե տապակում ենք։Այնուհետև ավելացնում ենք լոլիկի մածուկը, մանրացված սխտորը, աղ և պղպեղ ենք անում և լավ խառնում ենք։ Դնում ենք թույլ կրակի վրա, կափարիչը ծածկում ենք և մոտ 20-40 րոպե եփում ենք, կամ այնքան, մինչև ֆարշը եփվի։ Ֆարշը չպետք է շատ չոր լինի, անհրաժեշտության դեպքում մի քիչ եռացրած ջուր ենք ավելացնում։Կարտոֆիլը լվանում ենք և կտորների բաժանում, աղ ենք անում և եփում ենք մինչև պատրաստ լինի։Այնուհետև ջուրը թափում ենք։ Կարտոֆիլը ճզմում ենք`ավելացնելով կարագ և սերուցք։Այնուհետև ավելացնում ենք ձուն, լավ խառնում ենք և անհրաժեշտության դեպքում աղ անում։ Եթե նախօրեին պատրաստած կարտոֆիլի խյուս ունեք, դա էլ շատ հարմար կլինի այս ուտեստի համար։Սկսում ենք դասավորել մեր ուտեստը։ Ձևամանը պատում ենք յուղով (20 սմ տրամագծով)։ Լցնում ենք կարտոֆիլի խյուսի կեսն ու հավասարեցնում ենք։Ֆարշով թավայի մեջ ենք ավելացնում եգիպտացորենը և խառնում ենք։ Այնուհետև թավայի պարունակությունը լցնում ենք ձևամանի մեջ` կարտոֆիլի վրա։ Հավասարեցնում ենք։Վրայից ավելացնում ենք խյուսի մյուս մասը և հավասարեցնում ենք։ Ձուն սերուցքի հետ խառնում ենք և լցնում կարտոֆիլի վրա։Տեղափոխում ենք մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և մոտ 30-40 րոպե եփում ենք։ Կիսապատրաստ վիճակում մեծ քերիչով քերած պանիր ենք ավելացնում վրան։Բարի ախորժակ:
