Բաղադրությունը
Խմորի համար՝
- ձու – 3 հատ
- խտացրած կաթ – 400 մլ
- թթվասեր – 150 գր + 30գր
- ալյուր – 200 գր
- փխրեցուցիչ – 5 գր
- կակաո – 30 գր
Կրեմի համար՝
- թթվասեր – 500գր
- շաքարավազ – 200 գր
- ընկույզ – 100 գր
- Ձևավորման համար՝
- շոկոլադ սև – 30 գր(քերած)
Պատրաստման եղանակը
Ձուն, 150գր թթվասերն ու խտացրած կաթը խառնում ենք և լավ հարում։Այնուհետև ավելացնում ենք մաղած ալյուրն ու փխրեցուցիչը և շարունակում ենք խառնել մինչև թանձր, բայց ծորացող համասեռ զանգված ստանանք։Խմորի մի մասը լցնում ենք յուղով պատված ձևամանի մեջ և մոտ 20 րոպեով(կախված շերտերի հաստությունից) տեղափոխում մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցը։ Մնացած խմորի մեջ ենք ավելացնում կակաոն և 30գր թթվասերը(քանի որ կակաոն խմորն ավելի թանձր կդարձնի)։ Լավ խառնում ենք և նախորդի պես թխում։Կրեմի համար շաքարավազը թթվասերի հետ հարում ենք այնքան մինչև շաքարավազը լուծվի։ Շաքարավազի փոխարեն կարող ենք շաքարի փոշի օգտագործել(ավելի լավ է լուծվում)։Ընկույզը խոշոր կտրատում ենք և ավելացնում թթվասերային կրեմի մեջ։Պատրաստի շերտերը սառեցնում ենք և յուրաքանչյուրը 2 մասի բաժանում։ Սովորաբար հորիզոնական ենք կտրում, բայց եթե շերտերը բարակ են կարող ենք ուղղահայաց կտրել։Շերտերի վրա կրեմ ենք քսում և իրար վրա դնում։ Կրեմը պետք է շատ լինի, որպեսզի տորթը փափուկ լինի։Տորթի վրայից և կողքերից կրեմ ենք քսում և ըստ ճաշակի ձևավորում (այս նկարի մեջ շոկոլադե քերուկ է օգտագործված)։ Մի քանի ժամով (ավելի լավ է գիշերը թողնել սառնարանում) տեղափոխում ենք սառնարանը։ Ապա հանում ենք և մատուցում:
