Բաղադրությունը
- հավի բդիկ – 5 հատ
- սունկ շամպինիոն – 100 գր
- սոխ – 1 գլուխ
- տաքդեղ – 1 հատ
- մաղադանոս – մի քանի ճյուղ
- աղ – ըստ ճաշակի
- պղպեղ սև – ըստ ճաշակի
- մշկընկույզ (мускатный орех) – ըստ ճաշակի
- բուսայուղ – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Բդիկների կաշին զգուշությամբ առանձնացնում ենք մսից (ցանկալի է, որ կաշին բդից մի քիչ երկար լինի): Ոսկորը ներքևի մասից կտրում ենք, մսի հետ զգուշությամբ հանում կաշվից (պետք է խնամքով անել):Միսը ոսկորից առանձնացնում ենք և մանր կտրատում:Սոխը մանր կտրատում ենք:Շամպինիոնը նույնպես մանրացնում ենք:Բուլղարական տաքդեղը խորանարդաձև կտրատում ենք:Այնուհետև կտրատում ենք մաղադանոսը:Սոխը բուսայուղով տապակում ենք, ավելացնում ենք շամպինիոնը և տապակում այնքան, մինչև շամպինիոնի հեղուկը լրիվ գոլորշիանա:Կտրատած միսը, շամպինիոնը, բուլղարական տաքդեղն ու մաղադանոսը լցնում ենք կաթսայի մեջ, աղ ու պղպեղ ցանում, ավելացնում մշկընկույզը և լավ խառնում ենք:Բդիկների կաշին լցոնում ենք ստացված միջուկով:Կաշվի եզրերը միացնում ենք:Բդիկները կարը դեպի ներքև դնում ենք ոչ շատ ուժեղ տաքացրած թավայի մեջ և տապակում բուսայուղով: Միջին ուժգնության կրակին երկու կողմից տապակում ենք մինչև ոսկեգույն դառնալը (15-20 րոպե):Լցոնված բդիկները պատրաստ են:
