Կարկանդակներ մսով և պանրով

Բաղադրությունը

Խմորի համար՝

  • ալյուր – 250-300 գր
  • ջուր – 150 մլ
  • բուսայուղ – 80 մլ
  • խմորիչ – 1 ճ/գդ
  • աղ – 0,5 թ/գդ
  • կարագ – կարկանդակների վրա քսելու համար

Մսով միջուկի համար՝

  • միս տավարի (աղացած) – 700 գր (հավի կամ խոզի)
  • զիրա – 0,5 թ/գդ
  • մշկընկույզ (мускатный орех) – 0,5 թ/գդ
  • աղ – ըստ ճաշակի
  • պղպեղ սև – ըստ ճաշակի
  • սոխ – 1 գլուխ

Պանրով միջուկի համար՝

  • պանիր – 500 գր
  • սպանախ – 400 գր (սառեցրած)
  • աղ – ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Խմորի բաղադրիչներով խմոր ենք հունցում և թողնում 30 րոպե:
Պատրաստում ենք մսով միջուկը: Սոխը տապակում ենք այնքան, մինչև փափկի: Աղացած մսին ավելացնում ենք համեմունքներն ու սոխը ու շոգեխաշում մինչև եփվելը:
Պատրաստում ենք պանրով լցոնը: Սառած և սենյակային ջերմաստիճանի բերված սպանախը տաքացնում ենք չոր թավայի մեջ, այնուհետև հովացնում ենք: Պանիրը մանր քերիչով քերում ենք և խառնում սպանախին, այնուհետև աղ ենք ավելացնում:
Հասունացած խմորը բաժանում ենք 5-6 մասը:Ամեն մի մասը բարակ գրտնակում ենք՝ այնպես, որ միջից երևա սեղանի վրայի նախշը:Խմորի վրա հալեցրած կարագ ենք քսում և երկու հակադիր ծայրերը վրա բերում այնպես, ինչպես պատկերված է նկարում:Մեջը դնում ենք պանրով միջուկը:Նույնը անում ենք նաև մսով միջուկի հետ:Մյուս երկու ծայրերը վրա ենք բերում և ամրացնում: Ստացվում է ծրար, որը ձեռքերով թեթևակի սեղմում ենք կամ գրտնակում:Թավան տաքացնում ենք և բուսայուղում: Կարկանդակները երկու կողմից տապակում ենք այնպես, որ խմորը դառնա ոսկեգույն:Թավայից հանում ենք, սրբիչով ծածկում ու թողնում 5 րոպե: Մատուցելիս կիսում ենք կամ չորս մասի բաժանում:

Popular

Plane landing on the sea
What Disney princesses would look like in 2016
Armenian Photographer’s Stunning Street Photography reveals life in Russia: Part 1
9 Comic Strips That Prove Women Actually Use Magic
The Invisible Force That Warps What You Read in the News
9 Truthful Cartoons About the Differences Between Female and Male Friendships
17 Beauty Tricks That Will Make Every Woman’s Life Easier
9 Everyday Things You’re Doing Wrong
12 Myths That Movies Made Us Believe

Վերջին նյութերը

Չտեսնված համեղ տնական ՀԱԼՎԱ. Համեմատելուց հետո այլևս չեք գնի և կպատրաստեք միայն այս հեշտ բաղադրատոմսով
Պատրաստում ենք ՌաՖաելլո. Անչափ համեղ և էժան
Պատրաստում ենք տնական ՆՈՒՏԵԼԼԱ՝ առանց վնասակար հավելումների. երեխաներս շատ գոհ են, ես՝ նույնպես
Արագ պիցցա թավայի մեջ
Պիրոգ «Բասբուսա»
Ինչպես ելակով աղցան պատրաստել
Օրվա բաղադրատոմս. ամերիկյան պանքեյք
Առավոտյան նախաճաշ. ջեռոցում թխված պանրով հաց
Ինչպես պատրաստել հիանալի շերտավոր պիրոգ. հաղարջի միջուկով հյուսք