Բաղադրությունը
- ճուտ 1 հատ
- լոլիկ 1 հատ
- սմբուկ 1 հատ
- կանաչ պղպեղ 1 հատ
- կարմիր պղպեղ 1 հատ
- սպիտակ գինի 1 թեյի բաժակ
- սամիթ
- մեխակ
- դարչին
- սև պղպեղ
- կարագ 60 գրամ
Պատրաստման եղանակը
Լոլիկն օղակ-օղակ կտրատել, շարել կաթսայի տակ, վրան դնել մի կտոր կարագ: Ճուտը համեմել աղով, կարմիր պղպեղով, բաժանել չորս մասի և դնել լոլիկի վրա: Սմբուկը կիսել, երկու կողմից կեղևը հանել, երկար շերտերի բաժանել: Սմբուկի շերտերը շարել ճտի վրա: Պղպեղը մասերի բաժանել, շարել: Աղ և պղպեղ ցանել: Սոխը օղակ-օղակ կտրել, շարել, մի կտոր կարագ դնել կրկին: Մի քանի հատիկ մեխակ և մի պտղունց դարչին ավելացնել կաթսայի մեջ: Մի քանի շերտ լոլիկ դնել վերջում, լցնել գինին: Եփել մարմանդ կրակով 20-25 րոպե: Երբ միսը եփված լինի, խաշնտուրը լցնել ափսեի մեջ և վրան լցնել կտրտած սամիթ:
