Բաղադրությունը
- խոզապուխտ – 200գր
- ձու – 3 հատ
- սունկ շամպինիոն – 150գր
- պանիր – 100գր
- սոխ – 1 գլուխ
- մայոնեզ
- աղ
- վարունգ – 2 հատ (ձևավորման համար)
Պատրաստման եղանակը
Խորանարդիկներով կտրատել խոզապուխտը:Խորանարդիկներով կտրատել նաև խաշած ձուն, քերիչով անցկացնել պանիրը:Կտրատել սոխը և շամպինիոնը, այնուհետև տապակել դրանք բուսայուղի մեջ:Մայոնեզով լավ խառնել բոլոր բաղադրիչները (բացի վարունգից), համեմել աղով, ապա տեղափոխել հարթ ափսեի մեջ և ուռուցիկ ձև տալ:Վարունգները երկարությամբ կտրատել բարակ շերտերով, այնուհետև խրել աղցանի մեջ:
