Բաղադրությունը
Հիմքի համար՝
- թխվածքաբլիթ – 250 գր
- կարագ – 160 գր
Միջուկի համար՝
- պանիր մասկարպոնե – 250 գր
- թթվասեր – 300 գր
- շաքարավազ – 150 գր
- ձու – 3 հատ
- վանիլին – 2 պտղունց
Պատրաստման եղանակը
Թխվածքաբլիթները բլենդերում մանրացնում ենք, այնուհետև սենյակային ջերմաստիճանի կարագի հետ ենք խառնում: Զանգվածը լցնում ենք յուղաթղթապատ քանդվող ձևամանի մեջ և ձեռքերով տարածելով ու կողքեր ձևավորելով՝ ստանում ենք տորթի հիմքը: Հիմքը 30 րոպեով տեղափոխում ենք սառնարան:Պատրաստում ենք միջուկը: Թթվասերն ու վանիլինը լավ հարում ենք, այնուհետև ավելացնում մասկարպոնեն ու ձվերը ու կրկին լավ հարում ենք:Կրեմը լցնում ենք հիմքի մեջ և 1 ժամով տեղափոխում նախօրոք 160 աստիճան տաքացրած ջեռոցը:Չիզքեյքը հանում ենք ջեռոցից, հասցնում սենյակային ջերմաստիճանի և 3 ժամով տեղափոխում ենք սառնարան:
