Բաղադրությունը
Կրոկետների համար՝
- հավ ամբողջական – 200 գր
- սոխ – 1 գլուխ
- կարագ – 125 գր
- բեկոն – 10 գր
- ալյուր – 10 գր
- կաթ – 375 մլ
- արգանակ հավի մսի – 250 գր
- պանիր – 75 գր
- աղ – ըստ ճաշակի
- պղպեղ սև – ըստ ճաշակի
- մշկընկույզ (мускатный орех) – ըստ ճաշակի
- պապրիկա – ըստ ճաշակի
Թաթախելու համար՝
- ալյուր – 50 գր
- ձու – 1 հատ
- պաքսիմատ – 150 գր
- Տապակելու համար՝
- ձիթայուղ – 100 մլ
Պատրաստման եղանակը
Հավը լվանում ենք, սառեցնում, ոսկրահան անում և մանր կտրատում:Բեկոնը մանր խորանարդիկներով կտրատում ենք (եթե բեկոն չկա, այս քայլը բաց ենք թողնում): Կարագը թավայի մեջ հալեցնում ենք, ավելացնում մանր կտրատած սոխը և միջին ուժեղության կրակի վրա տապակում մինչև թափանցիկ դառնա:Ավելացնում ենք հավն ու բեկոնը և 5 րոպե տապակում:Այս ամենից հետո ավելացնում ենք ալյուրը, և անընդհատ խառնելով ևս 5-7 րոպե տապակում, մինչև ալյուրը թեթևակի տապակվի: Կաթը տաքացնում եք, ավելացնում ենք հավի արգանակը, աղը, պղպեղը, պապրիկան և մշկընկույզը:Ստացված խառնուրդն աստիճանաբար, և անընդհատ խառնելով, լցնում ենք տապակի մեջ:Եփում ենք մինչև բեշամելը թանձրանա և թավայի պատերից հեշտ պոկվի: Զանգվածը մեկ այլ ամանի մեջ ենք դնում, ավելացնում ենք պանիրը և խառնում մինչև վերջինս լուծվի: Զանգվածն ամբողջությամբ սառեցնում ենք ու ծածկում թաղանթով:Զանգվածը ճաշի գդալով վերցնում ենք, ձեռքի մեջ գնդիկներ ձևավորում և տախտակի վրա գլանի տեսք տալիս:Յուրաքանչյուր կրոկետը թաթախում ենք սկզբում ալյուրի, այնուհետև ձվի, ինչից հետո էլ՝ պաքսիմատի մեջ:Խորը կաթսայի մեջ ձիթայուղ ենք լցնում, լավ տաքացնում և կրոկետները տապակում այնքան, մինչև ոսկեգույն դառնան: Պատրաստի նագեթսները դնում ենք անձեռոցիկների վրա, որպեսզի ավելորդ ձիթայուղը դուրս գա: Անմիջապես մատուցում ենք:
