Բաղադրությունը
- 1 հավ
- 600 գր. կարտոֆիլ
- 3 ճգ. մայոնեզ
- 3 ճգ. կետչուպ
- աղ, պղպեղ
Պատրաստման եղանակները
Կարտոֆիլը շատ մանր կտրատել, համեմել աղով և պղպեղով:
Հավը լավ մաքրել, փորի հատվածը լավ լվանալ և մեջը լցնել կարտոֆիլը, այնուհետև կարել: Մայոնեզը և կետչուպը իրար խառնել ավելացնել մի քիչ աղ: Այն քսել հավի վրա և հավը դնել ջեռոցը , եփել 180 աստիճան ջերմաստիճանում, 1 ժամ կամ ավելի:
