Բաղադրությունը
- վարունգ – 2 հատ
- միս տավարի – 400գր
- սոխ – 1 հատ
- տաքդեղ կարմիր – 1 հատ
- սխտոր – 2 պճեղ
- պղպեղ կարմիր – 1թ/գդ
- շաքարավազ – 1/2թ/գդ
- համեմի սերմ – 1թ/գդ
- քացախ – 2ճ/գդ
- սոյայի սոուս – 3-4ճ/գդ
- աղ – 1թ/գդ
- բուսայուղ – 3-4 ճ/գդ
Պատրաստման եղանակը
Կտրատում ենք վարունգները երկարությամբ բարակ ձողիկներով, լցնում ամանի մեջ, համեմում աղով և թողնում այդպես 15-20րոպե, որպեսզի ջաւրը դուրս տա:Կտրատում ենք միսը բարակ ժապավեններով:Կտրատում ենք սոխը կիսաշրջաններով:Քամում ենք և թափում վարունգներից աանձնացված հյութը, վրան լցնում կարմիր կծու պղպեղը, համեմի սերմը, ճզմած սխտորը և շաքարավազը:Բուսայուղի մեջ տապակում ենք միսը ուժեղ կրակի վրա և, երբ սկսում է կարմրել, ավելացնում ենք սոխը, լավ խառնում, ապա լցնում վրան սոյայի սոուսը:Խառնելով տապակում ենք այդպես մի քանի րոպե մինչև միսը եփվի, որից հետո անմիջապես լցնում ենք վարունգների վրա:Թողնում ենք այդպես մի քանի րոպե:Կտրատում ենք կարմիր տաքդեղը բարակ ձողիկներով, ապա լցնում մսի վրա, ավելացնում քացախը: Խառնում ենք աղցանը:Մատուցել աղցանը կարելի է ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում:
