Բաղադրությունը
Խմորի համար՝
- ելակ – 250 գր
- կարագ – 250 գր
- փխրեցուցիչ – 1 ճ/գդ
- ձու – 5 հատ
- ալյուր – 3 ճ/գդ
- շաքարավազ – 200 գր
Միջուկի համար՝
- ձվի սպիտակուց – 5 հատ
- սուրճ լուծվող – 2 ճ/գդ
- շաքարավազ – 200 գր
- ելակ – 50 գր
- կակաո – 2 ճ/գդ
- պուդինգ – 80 գր
- թթվասեր – 1 կգ 400 գր
Պատրաստման եղանակը
Պատրաստում ենք խմորը: Ալյուրը, փխրեցուցիչը և կարագը բլենդերով հարում ենք: Այնուհետև լցնում ենք ձվերն ու շաքարավազը և կրկին համասեռ զանգված ենք ստանում: Զանգվածից խմոր ենք հունցում և բաժանում 1/4 և 3/4 մասերի:Մեծ խմորը լցնում ենք 25 х 25 սմ տրամագիծ ունեցող յուղաթղթապատ ձևամանի մեջ և թխում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 15 րոպե: Իսկ փոքր խմորը տեղափոխում ենք սառցախցիկ:Ելակը բլենդերով ըստ ճաշակի շաքարավազի հետ հարում ենք և լցնում խմորի վրա:Պատրաստում ենք միջուկը: Մի ամանի մեջ լցնում ենք 100 գր թթվասեր և 2 ճ/գդ կակաո, իսկ մյուսի մեջ՝ 100 գր թթվասեր և 2 ճ/գդ լուծվող սուրճ և 2 զանգվածներն էլ լավ հարում ենք: 3-րդ ամանի մեջ լցնում ենք 100 գր թթվասեր և մի փոքր ելակ ու զանգվածը հարում ենք:Ձվի սպիտակուցները, շաքարավազը լավ հարում ենք, կամաց-կամաց ավելացնում ենք պուդինգն ու մնացած 1 կգ թթվասերը:
Այս ամենից հետո ելակով զանգվածի վրա հերթականությամբ լցնում ենք պուդինգով խառնուրդը, ելակով խառնուրդը, սուրճով խառնուրդը և կակաոյով խառնուրդը:Այնուհետև սառցախցիկից հանում ենք փոքր խմնորը և քերում մեր տորթի վրա:Թխում ենք նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռցում 50 րոպե:Ահա և վերջ:
