Բաղադրությունը
- վանիլին – 0.25 թ/գդ
- աղ կիտրոնի – 0.25 թ/գդ
- շաքարավազ – 4 ճ/գդ
- ջուր – 750 մլ
- կտավատի սերմ – 4 ճ/գդ
- քացախ խնձորի – 0.5 ճ/գդ
Պատրաստման եղանակը
Կտավատի սերմերի վրա սառը ջուր ենք լցնում, դնում կրակին և հասցնում եռման: Այնուհետև մարմանդ կրակին սերմերը եփում ենք ևս 1 ժամ: Զանգվածն անցկացնում ենք մարլյայով, հովացնում և 2 ժամով տեղափխում սառնարան:Սառը զանգվածի մեջ լցնում են քկիտրոնի աղն ու քացախը և լավ հարում: Այնուհտետև ավելացնում ենք վանիլինինը և շաքարավազը ու ևս 10 րոպե հարում:
Բեզեն շրջանաձև լցնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ:Թխում ենք նախօրոք 85 աստիճան տաքացրած ջեռոցում 1 ժամ, ինչից հետո ջեռոցի ջերմաստիճանը հասցնում ենք 100-ի և թխում ևս 1 ժամ:Վայելում ենք:
