Բաղադրությունը
- ծովախեցգետնի ձողիկներ – 450գր
- կաղամբ – 300գր
- վարունգ – 1 հատ մեծ
- եգիպտացորեն պահածոյացված – 400գր
- ձու – 4 հատ
- սոխ կանաչ – 1-2 ճյուղ
- մայոնեզ
- աղ
Պատրաստման եղանակը
Պատրաստել բաղադրիչները՝ ձուն խաշել, եգիպտացորենի ջուրը դատարկել:
Կաղամբը մանր կտրատել, համեմել աղով, լցնել աղցանամանի մեջ:Վարունգը խորանարդիկներով կտրատել և լցնել կաղամբի վրա:Ավելացնել նաև պահածոյացված եգիպտացորենը:Ծովախեցգետնի ձողիկները և ձուն խորանարդիկներով կտրատել:Ավելացնել մանրացված կանաչ սոխը և մայոնեզը:Բոլոր բաղադրիչները լավ խառնել մայոնեզով և մատուցել:
