Բաղադրությունը
- հավի բուդ – 5 հատ
- պատրաստի շերտավոր խմոր – 400-500 գր
- պանիր – 8 կտոր
- սխտոր – 1 պճեղ
- ձու – 1 հատ
- աղ
- ուրց
- պղպեղ սև
- քունջութ
Պատրաստման եղանակը
Հավի բուդը լավ լվանում ենք և թղթե սրբիչներով լավ չորացնում։ Կարող ենք բդիկներով պատրաստել։ Այնուհետև աղով, պղպեղով, սխտորով և ուրցով համեմում ենք (ըստ ճաշակի)։ Շերտավոր խմորը թողնում ենք փափկի։ Ալյուրով շաղախված սեղանին խմորը երկարությամբ գրտնակում ենք։ Խմորը 1,5 սմ հաստությամբ շերտերի ենք բաժանում։Յուրաքանչյուր կտորի կաշվի տակ մեկ կտոր պանիր ենք դնում։ Այնուհետև յուրաքանչյուր կտորը կտրած շերտի մեջ փաթաթում ենք (մոտ 5-6 անգամ փաթաթվում է մսի շուրջ) ։Բդերը տեղափոխում ենք յուղաթղթով տապակի մեջ։ Վրձնով յուրաքանչյուր կտորի վրա ձու ենք քսում։ Այնուհետև վրան քունջութ ենք լցնում (կարող ենք սև և սպիտակ քունջութ լցնել)։ Եփում ենք 40-50 րոպե մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցում (մինչև միսը եփվի և ոսկեգույն երանգ ստանա)։Պատրաստի ուտեստը կարելի է մատուցել ինչպես սովորական բանջարեղենային աղցանի հետ, այնպես էլ ավելի հագեցնող խավարտի հետ, օրինակ կարտոֆիլի։ Հյութեղ հավի միսը անտարբեր չի թողնի և ոչ մեկին։
