Բաղադրությունը
Հիմքի համար՝
- վարսակի փաթիլներ (հերկուլես) – 60 գր
- ալյուր – 20 գր
- շաքարավազ – 20 գր
- կարագ – 20 գր
Յոգուրտային շերտի համար՝
- ջուր – 50 մլ
- ժելատին – 10 գր
- յոգուրտ դասական – 350 գր
- ջեմ – 50 գր (բալի)
- շաքարի փոշի – 30 գր
Բալով շերտի համար՝
- ջեմ – 100 գր (բալի)
- ջուր – 100 մլ
- ժելատին – 5 գր
Պատրաստման եղանակը
Պատրաստում ենք հիմքը: Վարսակի փաթիլները, ալյուրն ու շաքարավազը խառնում ենք իրար, այնուհետև ավելացնում հալեցրած կարագն ու կրկին խառնում:26 х 11 х 7 չափսի ձևամանը պատում ենք կարագով, այնուհետև դնում հիմքն ու ձևամանի մեջ մատներով տարածում:Թխում ենք 10 րոպե՝ 180 աստիճան տաքացրած ջեռոցում: Այնուհետև հիմքը հանում ենք, ձևամանը թաղանթապատում և կրկին հիմքը դնում ենք ձևամանի մեջ:10 գր ժելատինի վրա 50 մլ ջուր ենք լցնում և 10 րոպե թողնում ենք ուռչի: Այնուհետև ժելատինով զանգվածը դնում ենք գոլորշու վրա և խառնում ենք մինչև լուծվի:
Պատրաստում են յոգուրտային շերտը: Յոգուրտը շաքարի փոշու ու բալի ջեմի հետ խառնում ենք, ավելացնում ժելատինն ու զգուշորեն, բայց հանգամանորեն խառնում:Բալով ու յոգուրտով զանգվածը լցնում ենք ձևամանում դրված հիմքի վրա և 1 ժամով սառնարանն ենք դնում:Պատրաստում ենք բալով շերտը: Բալի ջեմն ու 50 մլ ջուրը խառնում ենք: 5 գր ժելատինի վրա 50 մլ ջուր ենք լցնում և 10 րոպե թողնում ենք ուռչի: Այնուհետև ժելատինով զանգվածը դնում ենք գոլորշու վրա և խառնում մինչև լուծվի: Ամբողջությամբ սառած ժելատինը լցնում ենք մրգային զանգվածի մեջ, խառնում, դնում յոգուրտային շերտի վրա և կրկին 2 ժամով տեղափոխում սառնարան:Ահա և վերջ:
