Բաղադրությունը
- սուրճ լուծվող – 1 բաժակ
- կաթ – 200 մլ
- պանիր մասկարպոնե – 300 գր
- կաթնաշոռ – 500 գր
- թխվածքաբլիթ – 15-22 հատ (Սավոյարդի)
- շաքարավազ – ըստ ճաշակի
- լիկյոր – 30 գր (սրճային)
- ժելատին – 15 գր
Պատրաստման եղանակը
Նախօրոք պատրաստում ենք սուրճը: Ձվի սպիտակուցներն ու դեղնուցներն առանձնացնում ենք: Սպիտակուցները լավ հարում ենք, մեկ այլ ամանի մեջ հարում ենք դեղնուցներն ու շաքարավազը: Տաք կաթի մեջ լուծում ենք ժելատինը:
Մեկ ուրիշ ամանի մեջ հարում ենք կաթնաշոռն ու մասկարպոնեն: Ավելացնում ենք կաթնային ու դեղնուցային զանգվածները:Այնուհետև ավելացնում ենք սպիտակուցային զանգվածն ու թիակով խառնում:
Սուրճի մեջ լցնում ենք սրճային լիկյորը:Սիլիկոնե ձևամանի մեջ կակաո ենք շաղ տալիս: Լցնում ենք մասկարոպոնեով զանգվածը, այնուհետև Սավոյարդիները թաթախում ենք լիկյորային խառնուրդի մեջ և լցնում կրեմի վրա: Կրկին շաղ ենք տալիս կակաոն ու գործողությունը կրկնում ևս մեկ անգամ:Վրան կրեմ ենք քսում:Տորթ Տիրամիսուն 2 ժամով տեղափոխում ենք սառնարան:
