Բաղադրությունը
- գազար – 400 գր
- սխտոր – 5 պճեղ
- աղ – 0.5 թ/գդ
- շաքարավազ – 1 ճ/գդ
- պղպեղ սև – 0.5 թ/գդ
- համեմի սերմ – 1/3 թ/գդ
- քացախ – 2 ճ/գդ
- բուսայուղ – 30 մլ
Պատրաստման եղանակը
Գազարը քերում ենք հատուկ քերիչով, վրան ճզմում ենք սխտորը, ավելացնում 0.5 թ/գդ աղն ու 1 ճ/գդ շաքարավազը, բայց չենք խառնում:Այնուհետև ավելացնում ենք 0.5 թ/գդ աղացած սև պղպեղը, մի քիչ համեմի սերմ և 2 ճ/գդ քացախ: Բուսայուղը փոքր-ինչ տաքացնում ենք և լցնում համեմունքների վրա: Համեմունքները բուսայուղի տաքությունից սկսում են թշթշալ ու անուշ հոտ արձակել: Դրանից հետո լավ խառնում ենք և գազարը ձեռքով թեթևակի ճզմում:Կափարիչը ծածկում ենք, 3-4 ժամ թողնում սառնարանում, որպեսզի թրմվի: Ահա և վերջ, աղցանը պատրաստ է:
Բաղադրությունը գազար – 400 գր սխտոր – 5 պճեղ աղ – 0.5 թ/գդ շաքարավազ – 1 ճ/գդ պղպեղ սև – 0.5 թ/գդ համեմի սերմ – 1/3 թ/գդ քացախ – 2 ճ/գդ բուսայուղ – 30 մլ Պատրաստման եղանակը Գազարը քերում ենք հատուկ քերիչով, վրան ճզմում ենք սխտորը, ավելացնում 0.5 թ/գդ աղն ու 1 ճ/գդ շաքարավազը, բայց չենք խառնում:Այնուհետև ավելացնում ենք 0.5 թ/գդ աղացած սև պղպեղը, մի քիչ համեմի սերմ և 2 ճ/գդ քացախ: Բուսայուղը փոքր-ինչ տաքացնում ենք և լցնում համեմունքների վրա: Համեմունքները բուսայուղի տաքությունից սկսում են թշթշալ ու անուշ հոտ արձակել: Դրանից հետո լավ խառնում ենք և գազարը ձեռքով թեթևակի ճզմում:Կափարիչը ծածկում ենք, 3-4 ժամ թողնում սառնարանում, որպեսզի թրմվի: Ահա և վերջ, աղցանը պատրաստ է:
