Բաղադրությունը
- կարագ – 250 գր
- շաքարավազ – 250 գր
- աղ – 1պտղունց
- ձու – 7 հատ
- ալյուր – 150 գր
- օսլա (крахмал) – 100 գր
- կակաո – 2 թ/գդ
- կիտրոն – 1 հատ (կեղև)
- վանիլին – ըստ ճաշակի
- Ինչպես նաև՝
- շոկոլադ սև – ըստ ճաշակի
- շոկոլադ կաթնային – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Ալյուրն ու օսլան, կիտրոնի կեղևն ու վանիլինը խառնում ենք։ Կարագն ու շաքարավազը հարում ենք, ավելացնում ենք դեղնուցները և լավ հարում։ Զանգվածները միացնում ենք իրար։ Առանձին ամանի մեջ հարում ենք ձվի սպիտակուցներն ու աղը և զգուշությամբ լցնում խմորի մեջ։
Խմորը 2 մասի ենք բաժանում և մեկի մեջ կակաո ավելացնում։Սպիտակ խմորից 3 ճ/գդ վերցնում ենք և լցնում 26-28 սմ տրամագիծ ունեցող յուղաթղթապատ ձևամանի մեջ ու տարածում։ Թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 4 րոպե։ Հանում ենք և նույնն անում կակաոյով խմորի հետ։ Այսպես 3-ական ճաշի գդալներով թխում ենք ողջ խմորը։Խմորները հաջորդականությամբ շարում ենք իրար վրա և հովացնում։ Այս ամենից հետո զգուշությամբ եռանկյունաձև կտրում ենք։Ահա այսպիսի արդյունք ենք ստանում։ Այնուհետև գոլորշու վրա հալեցնում ենք շոկոլադներ։ Սև շոկոլադով ծածկում ենք կոնֆետներն, իսկ կաթնայինով՝ ձևավորում։
Բաղադրությունը կարագ – 250 գր շաքարավազ – 250 գր աղ – 1պտղունց ձու – 7 հատ ալյուր – 150 գր օսլա (крахмал) – 100 գր կակաո – 2 թ/գդ կիտրոն – 1 հատ (կեղև) վանիլին – ըստ ճաշակի Ինչպես նաև՝ շոկոլադ սև – ըստ ճաշակի շոկոլադ կաթնային – ըստ ճաշակի Պատրաստման եղանակը Ալյուրն ու օսլան, կիտրոնի կեղևն ու վանիլինը խառնում ենք։ Կարագն ու շաքարավազը հարում ենք, ավելացնում ենք դեղնուցները և լավ հարում։ Զանգվածները միացնում ենք իրար։ Առանձին ամանի մեջ հարում ենք ձվի սպիտակուցներն ու աղը և զգուշությամբ լցնում խմորի մեջ։ Խմորը 2 մասի ենք բաժանում և մեկի մեջ կակաո ավելացնում։Սպիտակ խմորից 3 ճ/գդ վերցնում ենք և լցնում 26-28 սմ տրամագիծ ունեցող յուղաթղթապատ ձևամանի մեջ ու տարածում։ Թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 4 րոպե։ Հանում ենք և նույնն անում կակաոյով խմորի հետ։ Այսպես 3-ական ճաշի գդալներով թխում ենք ողջ խմորը։Խմորները հաջորդականությամբ շարում ենք իրար վրա և հովացնում։ Այս ամենից հետո զգուշությամբ եռանկյունաձև կտրում ենք։Ահա այսպիսի արդյունք ենք ստանում։ Այնուհետև գոլորշու վրա հալեցնում ենք շոկոլադներ։ Սև շոկոլադով ծածկում ենք կոնֆետներն, իսկ կաթնայինով՝ ձևավորում։
