- հազարի թերթեր – 8-10 հատ
- հավի կրծքամիս – 2 հատ
- բեկոն – 200 գր (ապխտած)
- պանիր – 200 գր
- չորահաց – ըստ ճաշակի
- ձիթայուղ – 1 թ/գդ
- հյութ կիտրոնի – 0,5 հատ
- սխտոր – 3 պճեղ
- մայոնեզ – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը խաշում ենք: Բեկոնը խորանարդաձև կտրատում ենք, տապակում ու անձեռոցիկի վրա չորացնում:
Պանիրն անցկացնում ենք քերիչով:Պատրաստում ենք սոուսը: Մայոնեզի մեջ լցնում ենք ձիթայուղը, կիտրոնի հյութը և ճզմած սխտորը: Խառնում ենք այնքան, մինչև ստանանք համասեռ զանգված:Մեծ ամանի մեջ լցնում ենք ձեռքով մանրացված հազարի թերթերն ու հավի կրծաքամիսը, ավելացնում բեկոնը, չորահացերը, սոուսը և լավ խառնում ենք:
