Բաղադրությունը
Խմորի համար՝
- ալյուր – 600 գր
- ձու – 2 հատ
- կարագ – 40 գր
- բուսայուղ – 100 մլ
ջուր – 50 մլ - աղ – 1 թ/գդ
- փխրեցուցիչ – 1 թ/գդ
- սոդա – 1 թ/գդ
Միջուկի համար՝
- հավի փափկամիս – 700 գր
- սոխ – 3-4 գլուխ
- աղ – ըստ ճաշակի
- պղպեղ սև – ըստ ճաշակի
Ինչպես նաև՝
- կարագ – 30 գր
Պատրաստման եղանակը
Պատրաստում ենք խմորը։ Ալյուրը խառնում ենք փխրեցուցիչի, աղի և շաքարավազի հետ։ Չոր բաղադրիչներին ավելացնում ենք ձվերը, բուսայուղը և 40 գր կարագը։ Լավ խառնում ենք և ավելացնում եռացրած ջուրը: Խմոր ենք հունցում, մի փոքր ալյուր ցանում և ծածկում ենք պոլիէթիլենային թաղանթով։Պատրաստում ենք միջուկը։ Սոխը և հավի փափկամիսը մանր կտրատում ենք, ավելացնում համեմունքները և լավ խառնում։ Խմորը գրտնակում ենք, կտրատում և յուրաքանչյուր կտորի մեջ դնում միջուկը։Զգուշությամբ եռանկյունաձև փակում ենք։30 գր կարագը հալեցնում ենք և քսում Սամսայի վրա։ Տեղափոխում ենք 200 աստիճան տաքացրած ջեռոցը և թխում 40 րոպե։
