Բաղադրությունը
Խմորի համար՝
- ձու – 2 հատ
- կարագ – 200գր
- շաքարի փոշի – 1ճ/գդ
- փխրեցուցիչ – 1/2թ/գդ
- ալյուր – 500գր
Ինչպես նաև՝
- խտացրած կաթ եփված – 1 բանկա
- շոկոլադ կաթնային – 50գր
Պատրաստման եղանակը
Ալյուրը խառնել փխրեցուցիչի հետ, ապա ավելացնել ձվային զանգվածին և հունցել փափուկ խմոր: Շատ կարևոր է. որ խմորը հունցեք շատ արագ և չափից ավել չտրորեք այն, որպեսզի ստանաք նուրբ և փխրուն: Հակատակ դեպքում խմորը կդառնա պինդ և ձգվող:Խմորը կլորացնելով վերածել գնդի, փաթաթել ցելոֆանով և տեղափոխել սառնարան 30-40 րոպեով: Պատրաստի խմորը անցկացնել մսաղացով՝ ստանալով երկար պարաններ, ապա հավասարաչափ փռել դրանք պերգամենտային թղթով պատված տապակի վրա:Թողնել թխվածքը սառչի, ապա տեղադրել մեծ ամանի մեջ և ձեռքերով խառնելով վերածել փշրանքի: Վրան լցնել եփված խտացրած կաթը և լավ խառնել:Ստացված զանգվածից 1-ական ճ/գդ լցնել կեքսերի համար նախատեսված թղթե ձևամաների մեջ, վրան տարածել մի քիչ հալեցրած շոկոլադ և մատուցել:
