Բաղադրությունը
- հավի փափկամիս – 4 հատ
- ձիթայուղ – 1 ճ/գդ
- սունկ շամպինիոն – 250 գր
- սոխ – 1 գլուխ
- քիմիոն – ըստ ճաշակի
- գինի սպիտակ – 80 մլ
- սերուցք 30-35% յուղայնությամբ – 50 մլ
- կարագ – 20 գր
Պատրաստման եղանակը
Հավի փափկամսերը ծեծում ենք, ըստ ճաշակի համեմունքներ ավելացնում և տապակում:Պատրաստի փափկամսերը դնում ենք ափսեի մեջ և ծածկում փայլաթիթեղով:Կտրում ենք սոխն ու սնկերը, լցնում քիմիոնը, աղն ու սև պղպեղը: Տապակի մեջ լցնում ենք 50 մլ ջուր և զանգվածը տապակում: Ավելացնում ենք սերուցքն ու գինին և ևս 5-7 րոպե տապակում:Վերջում վրան դնում ենք կարագի կտորը:Փափկամսի վրա լցնում ենք սոուսը և մատուցում:
