Տորթ Թռչնի կաթ

Բաղադրությունը

Շերտերի համար՝

  • կարագ – 100 գր
  • շաքարավազ – 100 գր
  • ձու – 2 հատ
  • ալյուր – 140 գր
  • վանիլին – 1/2 թ/գդ

Սուֆլեի համար՝

  • ձվի սպիտակուց – 2 հատ
  • շաքարավազ – 460 գր
  • աղ կիտրոնի – 1/2 թ/գդ
  • ագար-ագար – 2 թ/գդ` ոչ լիքը
  • կարագ – 200 գր
  • խտացրած կաթ – 100 գր
  • վանիլին – 1/2 թ/գդ

Ջնարակի համար՝

  • շոկոլադ սև – 75 գր
  • կարագ – 50 գր

Պատրաստման եղանակը

Պատրաստում ենք շերտերը. կարագը շաքարավազի հետ հարում ենք, ավելացնում ենք ձվերը, վանիլինն ու հարում ենք մինչև զանգվածը սպիտակի և շաքարավազը լուծվի։
Ավելացնում ենք ալյուրն ու խմոր ենք հունցում։ Խմորը 2 մասի ենք բաժանում և ձևամանի տրամագծով յուղաթղթերի վրա շրջանաձև տարածում ենք։ Թխում ենք 10 րոպե մինչև 230 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ։ Եթե շերտերը մեծ են, անմիջապես կտրում ենք։ Սառեցնում ենք, որից հետո յուղաթուղթը հանում ենք։ Սառած շերտը դնում ենք ձևամանի մեջ և սկսում ենք սուֆլեն պատրաստել։Ագարը 140 մլ ջրի մեջ ենք լցնում և մի քանի ժամ թողնում ենք։
Կրեմի համար նախատեսված կարագն ու խտացրած կաթը պետք է սենյակային ջերմաստիճանի լինեն։ Կարագն ու խտացրած կաթը հարում ենք, ավելացնում ենք վանիլինը և որոշ ժամանակով հանգիստ ենք թողնում։ Ագարով կաթսան դնում ենք թույլ կրակի վրա, հասցնում ենք եռման աստիճանի և անընդհատ խառնում ենք, որպեսզի ագարը լուծվի։ 1 րոպե եռացնում ենք, այնուհետև ավելացնում ենք շաքարավազը։ Դնում ենք միջին ուժեղության կրակի վրա։ Անընհատ խառնելով` հասցնում ենք եռման աստիճանի։ Երբ օշարակը չափերով ավելանա և սպիտակ փրփուր հայտնվի, կրակի վրայից կվերցնենք։Թիակը օշարակից պոկում ենք, եթե թիակի հետևից թելի հետագիծ մնա, նշանակում է օշարակը պատրաստ է։ Օշարակը մինչև 80 աստիճան սառեցնում ենք։Այդ ընթացքում սառած սպիտակուցները հարում ենք, մինչև մակերևույթին կայուն պատկեր առաջանա։ Ավելացնում ենք կիտրոնի աղը և հարում ենք մինչև խտանա։
Սպիտակուցների մեջ ենք լցնում օշարակը` բարակ շիթով։ Զանգվածը չափերով ահագին ավելանում է։Հարում ենք մինչև խտանա։ Հարիչի արագությունն իջեցնում ենք և ավելացնում ենք կարագով և խտացրած կաթով զանգվածը։ Երբ այդ ամենը խառնվի, սուֆլեն պատրաստ է։ Սուֆլեի կեսը լցնում ենք շերտի վրա (շերտը ձևամանի մեջ է)։ Վրան դնում ենք երկրորդ շերտը, որի վրան սուֆլեի մյուս կեսն ենք լցնում։ 3-4 ժամով տեղափոխում ենք սառնարանը։Շոկոլադն ու կարագը հալեցնում ենք և ջնարակը լցնում ենք տորթի վրա։ Թողնում ենք սառչի։ Անհրաժեշտության դեպքում կարող ենք վրան նախշեր անել։ Դանակով տորթի եզրերով անցկացնում ենք և ձևամանը բացում։

Popular

Plane landing on the sea
What Disney princesses would look like in 2016
Armenian Photographer’s Stunning Street Photography reveals life in Russia: Part 1
9 Comic Strips That Prove Women Actually Use Magic
The Invisible Force That Warps What You Read in the News
9 Truthful Cartoons About the Differences Between Female and Male Friendships
17 Beauty Tricks That Will Make Every Woman’s Life Easier
9 Everyday Things You’re Doing Wrong
12 Myths That Movies Made Us Believe

Վերջին նյութերը

Չտեսնված համեղ տնական ՀԱԼՎԱ. Համեմատելուց հետո այլևս չեք գնի և կպատրաստեք միայն այս հեշտ բաղադրատոմսով
Պատրաստում ենք ՌաՖաելլո. Անչափ համեղ և էժան
Պատրաստում ենք տնական ՆՈՒՏԵԼԼԱ՝ առանց վնասակար հավելումների. երեխաներս շատ գոհ են, ես՝ նույնպես
Արագ պիցցա թավայի մեջ
Պիրոգ «Բասբուսա»
Ինչպես ելակով աղցան պատրաստել
Օրվա բաղադրատոմս. ամերիկյան պանքեյք
Առավոտյան նախաճաշ. ջեռոցում թխված պանրով հաց
Ինչպես պատրաստել հիանալի շերտավոր պիրոգ. հաղարջի միջուկով հյուսք