Բաղադրությունը
- ոլոռ կանաչ պահածոյացված – 1 տուփ
- սունկ շամպինիոն – 200 գր
- սոխ – 1 գլուխ
- ձու – 3 հատ
- վարունգ մարինացված – 2 հատ
- մաղադանոս – 2 ճ/գդ (չորացված)
- մայոնեզ – 2 ճ/գդ
- աղ – ըստ ճաշակի
- պղպեղ սև – ըստ ճաշակի
- բուսայուղ – ըստ ճաշակի
- միս խոզի – 2 հատ (լեզու)
Պատրաստման եղանակները
Սոխը կիսաշրջանաձև կտրատում ենք և բուսայուղով տապակում: Ավելացնում ենք կտրատած շամպինիոնները և տապակում ևս 5-7 րոպե: Աղ ու պղպեղ ենք ցանում և հովացնում:Նախօրոք եփում ենք լեզուն (2-3 ժամ) և ձողաձև կտրատում:Ձվերը 8 րոպե խաշում ենք, հովացնում և խորանարդաձև կտրատում:Վարունգները ձողաձև կտրատում ենք:Աղցանամանում խառնում ենք բոլոր բաղարիչները:
