Բաղադրությունը
- սունկ շամպինիոն – 500 գր
- սոխ – 2 գլուխ
- կարտոֆիլ – 500 գր
- բուսայուղ – 4 ճ/գդ
- սպիտակաձավար – 100 գր
- սխտոր – 2 պճեղ
- կանաչի – 2 ճ/գդ (մանրացված)
- պապրիկա – 1 թ/գդ
- ռեհան – 1 թ/գդ (չորացրած)
- լոլիկ չերրի – 6 հատ
- ոլոռ – 120 գր
- աղ – ըստ ճաշակի
- պղպեղ սև – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Սոխը կտրատում ենք և բուսայուղի մեջ տապակում մինչև ոսկեգույն դառնա։Ավելացնում ենք սունկը և տապակում ենք մինչև ավելորդ հեղուկը դուրս գա միջից։Սունկը տապակելիս կարող ենք մի քանի գդալ չոր սպիտակ գինի լցնել։ Աղ և պղպեղ ենք անում, մի քանի րոպե ևս տապակում ենք և կրակի վրայից վերցնում։Սնկով զանգվածը լցնում ենք բլենդերի մեջ և մանրացնում, կարող ենք նաև մսաղացով աղալ։Մանրացված սունկը լցնում ենք ամանի մեջ, ավելացնում ենք հում քերած կարտոֆիլը և խառնում ենք։Ավելացնում ենք սպիտակաձավարը և խառնում ենք։Ավելացնում ենք համեմունքներն ու սխտորը։Այնուհետև լցնում ենք կանաչին։Հետո ավելացնում ենք կանաչ ոլոռը։Այդ ամենը լավ խառնում ենք և դնում ձևամանի մեջ(9×23 չափի)։Վրայից շարում ենք լոլիկի կեսերը (կարող ենք ամբողջ մակերեսը չերրի լոլիկի կեսերով ծածկել` ըստ ցանկության)։Թխում ենք մոտ 35-40 րոպե` 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
