Բաղադրությունը
Խմորի համար՝
- ալյուր – 500 գր
- թթվասեր – 200 գր
- կարագ – 140 գր
- աղ – 1/2 թ/գդ
Միջուկի համար՝
- միս տավարի – 500 գր
- վարունգ մարինացված – 3 հատ (ինչպես նաև մարինադի ջուրը՝ 70 մլ)
- սոխ – 1 գլուխ
- կարագ – 70 գր
- արգանակ տավարի մսի – 70 մլ
- ձվի դեղնուց – 1 հատ
Պատրաստման եղանակը
Փափկեցրած կարագը խառնում ենք թթվասերի հետ և աղ ավելացնում։ Կամաց-կամաց ավելացնում ենք ալյուրը, գնդում և 30 րոպեով տեղափոխում սառնարան։
Միսը, սոխն ու վարունգը մանր կտրատում ենք և մի փոքր կարագով տապակում։ Այնուհետև ավելացնում ենք մնացած կարագը, մսի արգանակը, մարինադի ջուրը և փակ կափարիչով եփում 5-7 րոպե։
Խմորը գրտնակում ենք, շրջանների բաժանում և յուրաքանչյուրի մեջ 1-2 ճ/գդ միջուկ լցնում։Տեղափոխում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ, ծայրերը զգուշությամբ միացնում և վրան ձվի դեղնուց քսում։Թխում ենք նախօրոք 190 աստիճան տաքացրած ջեռոցում 30 րոպե։
