Բաղադրությունը
- գազար – 2 հատ
- երշիկ – 400 գր
- վարունգ մարինացված – 5 հատ
- ոլոռ կանաչ պահածոյացված – 1 տուփ
- եգիպտացորեն պահածոյացված – 1 տուփ
- վարունգ – 1 հատ
- թթվասեր – 5 ճ/գդ
- աղ – ըստ ճաշակի
- պղպեղ սև – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Գազարներն ու վարունգն անցկացնում ենք քերիչով, այնուհետև կտրատում ենք երշիկն ու մարինացված վարունգը: Աղցանի բոլոր բաղադրիչները խառնում ենք, ավելացնում աղը, պղպեղն ու թթվասերը:
