Բաղադրությունը
- բողկ – 400 գր
- խնձոր – 2 հատ
- սամիթ – 1 կապ
- թթվասեր – 2 ճ/գդ
- բուսայուղ- 1 ճ/գդ
- մանանեխ – 1 թ/գդ (հատիկներ)
- քացախ խնձորի – 1 ճ/գդ
- աղ – ըստ ճաշակի
- արևածաղկի սերմեր – 1 ճ/գդ
Պատրաստման եղանակները
Բողկը կեղևազրկում ենք, կտրատում, վրան աղ ցանում և 10 րոպե թողնում: Սամիթը մանր կտրատում ենք: Փոքր ամանի մեջ լցնում ենք թթվասերը, քացախը, բուսայուղն ու մանանեխը:Բողկից առաջացած հեղուկը քամում ենք: Բոլոր բաղադրիչները խառնում ենք իրար և ավելացնում քերիչով անցկացրած խնձորը:Աղցանի վրա բոված արևածաղկի սերմեր ենք լցնում և մատուցում:Մեկտեղում ենք օգտակարն ու գեղեցիկը և պատրաստում շատ համեղ աղցան։
