Բաղադրությունը
- ալյուր – 240 գր
- կաթ – 200 մլ
- բուսայուղ – 200 մլ
- ձու – 1 հատ
- շաքարավազ – 80 գր
- փխրեցուցիչ – 1,5 թ/գդ
- խտացրած կաթ եփված – 0,5 տուփ
- աղ – 1 պտղունց
- վանիլին – 0,5 թ/գդ
- շաքարի փոշի – վրան ցանելու համար
Պատրաստման եղանակը
Ձվերը, շաքարավազը աղն ու վանիլինը լցնում ենք ամանի մեջ, այնուհետև ավելացնում ենք բուսայուղն ու կաթը և լավ հարում։Ալյուրը փխրեցուցիչի հետ խառնում ենք, անցկացնում մաղով և գդալով խառնում այնքան, մինչ միասեռ զանգված ստանանք։Խմորը լցնում ենք ձևամանների մեջ և յուրաքանչյուրի մեջտեղում 1-ական թեյի գդալ եփած խտացրած կաթով միջուկ դնում (ավելի լավ է օգտագործել սիլիկոնե ձևամաններ, իսկ եթե ձևամանները սովորական են, լավ կլինի դրանց մեջ թղթեր դնել)։ Այնուհետև միջուկի վրա լցնում ենք 1 ճ/գդ խմորը։Ջեռոցը տաքացնում ենք մինչև 180 աստիճան և կեքսերը մոտ 30 րոպե թխում՝ մինչև ոսկեգույն դառնան։ Սառած կեքսերի վրա շաքարի փոշի ենք ցանում։
