Բաղադրությունը
- հավի միս – 200 գր (ապխտած)
- ձիթապտուղ սև – 1 բանկա
- վարունգ – 2 հատ
- լոլիկ – 2 հատ
- պանիր սուլուգունի – 200 գր
- մայոնեզ – 50 գր
- պղպեղ սև – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակները
Ձիթապտուղներն ու հավի ապխտած միսը կտրատում ենք:Այնուհետև ձողիկաձև կտրատում ենք վարունգները և պանիրը: Լոլիկների միջուկն առանձնացնում ենք, իսկ մնացածը՝ կտրատում:Լոլիկների հյութի մեջ լցնում ենք մայոնեզն ու պղպեղը:Հյութը լցնում ենք աղցանի վրա և անհրաժեշտության դեպքում աղ և պղպեղ ցանում: Աղցանը 2 ժամով տեղափոխում ենք սառնարան և մատուցում:
