Բաղադրությունը
Խմորի համար
- ալյուր – 480 գր
- ջուր – 200 մլ
- բուս – 1 ճ/գդ
- խմորիչ – 3 թ/գդ
- մեղր – 1 ճ/գդ
- աղ – ըստ ճաշակի
Միջուկի համար
- միս տավարի (աղացած) – 250 գր
- լոլիկ – 1 հատ
- սոխ – 0,5 գլուխ
- տաքդեղ – 2 հատ (քաղցր)
- տաքդեղ – 1 հատ (կծու)
- սխտոր – 1-2 պճեղ
- մաղադանոս – մի քանի ճյուղ
- լոլիկի մածուկ – 1 ճ/գդ
- աղ – ըստ ճաշակի
- պղպեղ սև – ըստ ճաշակի
- պապրիկա – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակները
Պատրաստում ենք խմորը: Տաք ջրի մեծ լուծում ենք մեղրն ու խմորիչը: Կաթսայի մեջ լցնում ենք մաղած ալյուրն ու ջրային զանգվածը, ավելացնում բուսայուղն ու աղը: Զանգվածը լավ խառնում ենք և խմոր հունցում: Խմորը 10 րոպե թողնում ենք, որ հանգստանա:
Պատրաստում ենք միջուկը: Մաղադանոսը, լոլիկը, տաքդեղը, սոխը և սխտորը մանր կտրատում ենք և լցնում աղացած մսի մեջ: Ավելացնում ենք լոլիկի մածուկը, համեմունքները և խճողակը լավ խառնում ենք:
Խմորը 6 մասի ենք բաժանում և յուղաթղթապատ ձևամանի մեջ գրտնակում:Միջուկը նույնպես 6 մասերի ենք բաժանում և հավասարաչափ տարածում խմորների վրա: Թխում ենք 250 աստիճան տաքացրած ջեռոցում 10-15 րոպե: Վրան լցնում ենք կտրատած կծու տաքդեղն ու մատուցում:
