Բաղադրությունը
- դդմիկ – 700 գր
- միս տավարի (աղացած) – 200 գր
- սոխ – 100 գր
- գազար – 100 գր
- լոլիկի մածուկ – 1 ճ/գդ
- թթվասեր – 5-6 ճ/գդ
- աղ – ըստ ճաշակի
- պղպեղ սև – ըստ ճաշակի
- բուսայուղ – տապակելու համար
Պատրաստման եղանակները
Դդմիկով, տավարի խճողակով և բանջարեղենով հագեցնող և համեղ ուտեստ։ Դդմիկների փոխարեն կարելի է սմբուկ օգտագործել։ Սոխը մաքրում ենք և մանր կտրատում։Գազարը կեղևազատում ենք և մանր քերիչով անցկացնում։Սոխը բուսայուղի մեջ մոտ 3 րոպե տապակում ենք։ Ավելացնում ենք գազարն ու ևս 3 րոպե տապակում։ Այնուհետև լցնում ենք խճողակը, խառնում ենք և 10-15 րոպե տապակում։ Խճողակը տապակելուց թիակով մանրացնում ենք, որպեսզի հավասարապես տապակվի։Եթե դդմիկների կճեպը կոշտ է, ապա կեղևազատում ենք։ Դդմիկները 3-4 մասի ենք կիսում։Յուրաքանչյուր դդմիկի պտղամիսը գդալով հանում ենք, բայց մինչև վերջ չենք կտրում դդմիկը, որպեսզի հետո լցոնը լցնելուց ներքևից չթափվի։ Խճողակի մեջ ենք լցնում դդմիկների պտղամիսը, որը նախապես պետք է կտրատել։ Այնուհետև ավելացնում ենք լոլիկի մածուկը, թթվասերը (1 ճ/գդ առանձնացնում ենք), աղ և պղպեղ ենք անում։ Խառնում ենք և մի քանի րոպե ևս շոգեխաշում։ Բաժակի տեսքով դդմիկները դնում ենք տապակի կամ ձևամանի մեջ։ Միջուկով լցոնում ենք։ Վրան թթվասեր ենք քսում։ Տեղափոխում ենք մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցը և 30-50 րոպե եփում ենք` կախված այն բանից, թե որքան ենք ուզում դդմիկները փափկեն։ Մատուցում ենք տաք վիճակում։
