Բաղադրությունը
- տաքդեղ կարմիր – 2 հատ
- սմբուկ – 2 հատ
- դդմիկ ցուկինի տեսակի – 2 հատ
- լոլիկ – 1 կգ
- սոխ – 1-2 հատ
- ձիթայուղ – 2ճ/գդ
- սխտոր – 2 պճեղ
- կանաչի – ըստ ճաշակի
- աղ – ըստ ճաշակի
- պղպեղ սև – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակները
Խորովում, կեղևազրկում և կտրատում ենք տաքդեղը:
Կտրատում ենք սմբուկը կլոր շերտերով, վրան աղ անում և թողնում 15-20րոպե (որպեսզի դառնությունը դուրս գա), ապա լվանում ենք ջրով ու չորացնում:Կտրատում ենք դդմիկն ու 700գր լոլիկը կլոր շերտերով:Մնացած լոլիկը կեղևազրկում ենք ու մանր կտրատում:
Տապակում ենք մանր կտրատված սոխը ձիթայուղի մեջ, ավելացնում ենք մանր կտրատված լոլիկն ու տաքդեղը և տապակում ևս 5-7 րոպե:Տապակած բանջարեղենը լցնում ենք բլենդերի մեջ և մանրացնում:Ձևամանի մեջ լցնում ենք պատրաստի սոուսը, ապա հերթականությամբ շարում ենք կտրատված սմբուկը, դդմիկն ու լոլիկը:Առանձին ամանի մեջ խառնում ենք ճզմած սխտորը, աղը, ձիթայուղը, սև պղպեղը, կտրատված կանաչին և խառնում:Ստացված զանգվածը լցնում ենք շարած բանջարեղենի վրա, փակում ենք ձևամանը ֆոլգայով և դնում ջեռոցը 20 րոպեով 180 ատսիճանում, ապա հանում ենք ֆոլգան և կրկին դնում ջեռոցը 15 րոպեով 180 ատսիճանում:
Եվ մեր ուտեստը պատրաստ է:Եթե կծվի սիրահար եք կարող եք ռատատույի մեջ կտրատել մի քանի շերտ կծու պղպեղ:
