Լեհահակ թխվածք «Piernik staropolski»

Բաղադրությունը

Խմորի համար՝

  • ալյուր – 800-900 գր
  • մեղր – 500 գր
  • կարագ – 250 գր
  • կաթ – 200 մլ
  • ձու – 4 հատ
  • շաքարավազ – 250 գր
  • սոդա – 3 ճ/գդ
  • աղ – 0,5 թ/գդ
  • նարինջ – 1 հատ (կեղև)
  • դարչին – 50 գր.
  • կոճապղպեղ (имбирь) – 15 գր
  • մեխակ – 10 գր
  • մշկընկույզ (мускатный орех) – 10 գր
  • հիլ(кардамон) – 10 գր
  • աստղային անիսոն – 10 գր
  • պղպեղ սև – 3 գր
  • ջեմ – ըստ ճաշակի
  • շոկոլադ սև – ըստ ճաշակի
  • կարագ – 50 գր
  • ընկույզ – ըստ ճաշակի

Պատրաստման եղանակները

Պատրաստում ենք խմորը։ Կաթսայի մեջ լցնում ենք մեղրը, կարագն ու շաքարավազը և մարմանդ կրակին եռացնում ենք, ինչից հետո էլ՝ հովացնում։ Առանձին ամանի մեջ լցնում ենք ալյուրը, համեմունքները, սոդան ու աղը և լավ խառնում ենք։ Կամաց-կամաց ավելացնում ենք մեղրային խառնուրդը, նարնջի քերած կեղևը ու լավ խառնում ենք։Խմորը 3 հավասար մասերի ենք բաժանում, մի փոքր ալյուր ցանում և ուղղանկյունաձև գրտնակում։ Դնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և թխում յուրաքանչյուրը 15 րոպե։Առաջին շերտի վրա քսում ենք ջեմը, դնում երկրորդ շերտը և վրան կրկին ջեմ քսում։Դնում ենք երրորդ շերտը, վրան ծանրություն դնում և ողջ գիշեր թողնում այդպես։Առավոտյան թխվածքը երեք հավասար մասերի ենք բաժանում։Այնուհետև շոկոլադը և կարագը հալեցնում ու ջնարակը տարածում փոքր թխվածքների վրա։ Վերջում լցնում ենք մանրացված ընկույզը։հական թխվածք , որն արժե գոնե մեկ անգամ փորձել:

Popular

Plane landing on the sea
What Disney princesses would look like in 2016
Armenian Photographer’s Stunning Street Photography reveals life in Russia: Part 1
9 Comic Strips That Prove Women Actually Use Magic
The Invisible Force That Warps What You Read in the News
9 Truthful Cartoons About the Differences Between Female and Male Friendships
17 Beauty Tricks That Will Make Every Woman’s Life Easier
9 Everyday Things You’re Doing Wrong
12 Myths That Movies Made Us Believe

Վերջին նյութերը

Չտեսնված համեղ տնական ՀԱԼՎԱ. Համեմատելուց հետո այլևս չեք գնի և կպատրաստեք միայն այս հեշտ բաղադրատոմսով
Պատրաստում ենք ՌաՖաելլո. Անչափ համեղ և էժան
Պատրաստում ենք տնական ՆՈՒՏԵԼԼԱ՝ առանց վնասակար հավելումների. երեխաներս շատ գոհ են, ես՝ նույնպես
Արագ պիցցա թավայի մեջ
Պիրոգ «Բասբուսա»
Ինչպես ելակով աղցան պատրաստել
Օրվա բաղադրատոմս. ամերիկյան պանքեյք
Առավոտյան նախաճաշ. ջեռոցում թխված պանրով հաց
Ինչպես պատրաստել հիանալի շերտավոր պիրոգ. հաղարջի միջուկով հյուսք