Բաղադրությունը
- լավաշ 1 հատ
- ձու 4 հատ
- խոզապուխտ 150 գրամ
- սոխ 1 գլուխ
- սխտոր 1 պճեղ
- կարմիր լոբի 200 գրամ
- աջիկա 100 գրամ
- պանիր 100 գրամ
- ձեթ 1 ճաշի գդալ
- աղ
- սև պղպեղ
- կարմիր աղացած պղպեղ
Պատրաստման եղանակները
Ձվերի վրա մի քիչ սառը ջուր ավելացնել, աղ ու պղպեղ անել, լավ հարել, ավելացնել բարակ շերտատած խոզապուխտը: Ձիթայուղով օմլետ տապակել, այն 4 մասի կտրել: Պահածո լոբին ջրքամել, վրան ավելացնել շատ մանր կտրտած սոխն ու սխտորը, համեմել կարմիր կծու պղպեղով, խառնել: Լավաշը 4 մասի կտրել, ամեն կտորին օմլետ դնել, ավելացնել լոբու զանգվածից, քերած պանիր շաղ տալ, ռուլետի նման փաթաթել, վրան ձիթայուղ քսել և ջեռոցում տաքացնել 12 րոպե: Աջիկան մատուցել առանձին:
